Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

,,,Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ
bako-sahakyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո′ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ՝ աշխատանքի եւ կյանքի Ձեր մեծ փորձը, խորը եւ բազմակողմանի գիտելիքները, մարդկային որակները կհանդիսանան Ձեր պարտականությունների լիարժեք եւ արդյունավետ կատարման կարեւորագույն գրավականներից:

Հուսով եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանում կշարունակվի Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը, կամրապնդվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կյանքի կկոչվեն բազմաթիվ ռազմավարական ծրագրեր:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո′ պարոն Սարգսյան, եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում եւ ամենայն բարիք»:

*

*