Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․․․
handipum

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության եւ անկեղծ ընկերության օրինակելի դրսեւորում:

*

*