Բակո Սահակյանը ներկայացրել է ԱՀ նորանշանակ պետնախարարին եւ ֆինանսների նախարարին

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին
bako-petnaxarar333 (1)

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ ու ֆինանսների նախարարություն եւ համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը: Նախագահ Սահակյանը Գրիգորի Մարտիրոսյանին եւ Արթուր Հարությունյանին մաղթել է արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին երկարամյա աշխատանքի համար՝ նրան ցանկանալով հաջողություններ:

*

*