Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Հանդիպմանը մասնակցել են նաև․․․
pashinyan-bako (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:

*

*