Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն:
nikol-pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 16-ի առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն: Վարչապետն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը:

Եկեղեցու կառուցման շինաշխատանքները սկսվել էին 2014 թվականից: Այն կառուցվել է արմատներով ճարտարցի, Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները