Բակո Սահակյանն ընդունել է երգիչ Արտո Թունջբոյաջյանին

«Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում...»
bako-sahakyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ճանաչված երգիչ Արտո Թունջբոյաջյանին եւ նրա գործընկերներին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը նշել է, որ Արտո Թունջբոյաջյանի արվեստը մեծ հարգանք է վայելում Արցախում, որտեղ նա ունի բազմաթիվ երկրպագուներ՝ հույս հայտնելով, որ նա կշարունակի ակտիվորեն մասնակցել Արցախի մշակութային ոլորտի զարգացմանը:

*

*