Բակո Սահակյանն Արցախի շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանը փետրվարի 1-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
bako-khorhrdakcutyun

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալ-տնտեսական խնդիրներին, գյուղատնտեսական աշխատանքներին, կապիտալ շինարարության ոլորտին:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին՝ քննարկված հարցերին պատշաճ եւ համակարգված լուծում տալու ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները