Բակո Սահակյանը կուսակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի ներքաղաքական վիճակը

...կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը:
bako-sahakyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպումներ է ունեցել «Հայ հեղափոխական դաշնակցություն», Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր:

Երկուստեք կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատեքստում օրենքների եւ Սահմանադրության տառին եւ ոգուն հետեւելը:

*

*