Բակո Սահակյանը հանդիպել է բարերարներ Մայք Սարյանի և Վահե Կարապետյանի հետ

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր
bako-sahakyan (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել բարերար Մայք Սարյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել առողջապահության ոլորտի զարգացմանը:

Բակո Սահակյանը կարեւորել է սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցությունը հայրենիքի շենացման ու զորացման գործում, հավելելով, որ պետք է նոր որակ հաղորդել առկա փոխգործակցությանը` էլ ավելի խորացնելով ու ընդլայնելով այն:

Բակո Սահակյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև բարերար Վահե Կարապետյանի հետ:

*

*