Բակո Սահակյանն այցելել է ՊԲ զորավարժարաններից մեկը եւ հետևել ուսումնավարժական պարապմունքներին

Կամավոր Գոռ Հովհաննիսյանի խոսքով պարապմունքների համար բոլոր պայմանները ստեղծված են:

Ազատամարտիկներ, պահեստազորի սպաներ, ենթասպաներ ու հայրենյաց պաշտպան երիտասարդական հասարակական կազմակերպության անդամներ: Արցախի ազատամարտիկների միությանը կից ստորաբաժանումներից մեկի ուսումնավարժական պարապմունքներին այսօր հետևել է նախագահ Բակո Սահակյանը:

Ապրիլի երկուսից միության գրասենյակ են դիմել հազարավոր կամավորներ, շտապել առաջնագիծ և մասնակցել մարտական հերթապահությանը: Միության անդամները հիմա էլ պետական սահմանում են: Դրան զուգահեռ ձևավորված ստորաբաժանումները շարունակում են պատրաստվել ու կրկին բարձրանալ դիրքեր:

Կամավոր Գոռ Հովհաննիսյանի խոսքով պարապմունքների համար բոլոր պայմանները ստեղծված են:

Կրակային պարապմունքներ տարբեր տրամաչափի զինատեսակներից. Արցախի ազատամարտիկների միությանը կից այս ստորաբաժանման ցուցանիշներն օր օրի աճում են, ասում է պարապմունքի պատասխանատուն:

Պատերազմ անցած ու պահեստազորի բազմափորձ սպաների կողքին ծառայում են նաև պատանիներ, ովքեր դեռ պետք է զորակոչվեն պաշտպանության բանակ: Այսպես տղաները թարմացնում են գիտելիքները ռազմաշխարհից՝ համոզված, որ անկախ քաղաքացիական կյանքում զբաղեցրած պաշտոնից, ժամանակ առ ժամանակ պետք է համզգեստ կրել ու զենք բռնել:

Պարապմունքներից հետո արդեն անմիջական զրույց գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Բակո Սահակյանը հպարտ է, որ վտանգի դեպքում բոլորը սեղմ ժամկետներում շտապում են համալրել բանակի շարքերը: Երկրի ղեկավարը նույն համոզմունքին է՝ ամենաբարձր կոչումը հայրենիքի զավակ լինելն է:

Ստորաբաժանման անդամներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները հենց երկրի ղեկավարից են ստացել: Հետաքրքիր հանդիպման համար Արցախի ազատամարտիկների միության նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սահակյանին և կամավորներին: Միության քաղաքականությունը չի փոխվել: Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ասում է, որ ազատամարտիկները պատասխանատվություն են կրում երկրի անվտանգության համար:

*

*