Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին

Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
handipum (14)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

*

*