Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին

Նախագահը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք
bako-sahakyan-hyd

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով, որ քաղաքական ուժերի հետ մշտական խորհրդատվությունները կարևոր նշանակություն ունեն երկրի առջև ծառացած տարբեր խնդիրներ արդյունավետորեն լուծելու տեսանկյունից:

*

*