Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Հանդիպմանն արծարծվել են նաեւ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
bako-hyd-handipum

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի մասնակիցներին:

Նախագահը ողջունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի անցկացումն Արցախում՝ այն համարելով կարեւոր ներքաղաքական իրադարձություն Արցախի համար:

Բակո Սահակյանն արժեւորել է ՀՅԴ ներդրումն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում:

Հանդիպմանն արծարծվել են նաեւ պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

*

*