Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ նախագահին

«Միշտ աչքի եք ընկել բարձր արհեստավարժությամբ եւ մարդկային որակներով»
armen-sargsyan-bako-sahakyan2 (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

«Մեծարգո‘ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք ունեք կյանքի եւ աշխատանքի հարուստ փորձ: Զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ՝ միշտ աչքի եք ընկել բարձր արհեստավարժությամբ եւ մարդկային որակներով՝ պաշտպանելով հարազատ երկրի եւ պետության շահերը:

Այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, Դուք շարունակում եք նույն եռանդով եւ նվիրվածությամբ աշխատել՝ ի փառս հայոց պետականության եւ մեր ժողովրդի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»,- ասվում է շնորհավորական ուղերձում:

Հավելենք, որ ՀՀ նախագահն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում։

*

*