Արցախի նախագահը հանդիպել է ՀՀ արտգործնախարարի հետ

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արցախի Հանրապետության արտգործնախարարը
bako--zorab-mnacakanyan2 (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին հանդիպել է  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

*

*