Բակո Սահակյանն ընդունել է Վիգեն Սարգսյանին եւ Տարոն Մարգարյանին

Կարևորվել են պաշտպանության համակարգում երկու հանրապետությունների համագործակցությունը
bako-sahakyan

Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակաշինությանը եւ Երեւան քաղաքի հետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Խոսելով պաշտպանության համակարգի մասին՝ Բակո Սահակյանը նշել է, որ հայկական երկու հանրապետությունների համագործակցությունն այդ ուղղությամբ տարածաշրջանում կայունության պահպանման կարեւորագույն նախապայմաններից մեկն է:

Արցախի Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Տարոն Մարգարյանին եւ Երեւանի քաղաքային իշխանություններին Պաշտպանության բանակի, Ստեփանակերտի եւ Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը Երեւանի հետ դրական ազդեցություն է թողնում Արցախում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացման վրա:

*

*