Բակո Սահակյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

...ծննդյան օրվա կապակցությամբ:
nikol-pashinyan-bako-sahakyan- 09.05xarabax-05.09

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո′ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ եւ ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Ձեր պարտականությունների արդյունավետ կատարման եւ համազգային խնդիրների լուծման ճանապարհին:

Խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն Ձեզ, Ձեր ընտանիքի բոլոր անդամներին եւ հարազատներին»:

 

*

*