Բաղրամյան պողոտայում նախատեսված հանրահավաքը տեղափոխվեց Ֆրանսիայի հրապարակ

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում կոչ արեց վաղը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ հայտարարել․․․
pashinyan

Բաղրամյան պողոտայում նախատեսված հանրահավաքը տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեխնիկան հնարավոր չէ տեղափոխել Բաղրամյան պողոտա, ուստի որոշվել է հանրահավաքն  անցկացնել Ֆրանսիայի հրապարակում:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում կոչ արեց քաղաքացիներին վաղը համահայաստանյան գործադուլ ու դասադուլ հայտարարել՝ նշելով, որ փողոցներ փակելը շարունակվելու է։

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով  դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:

*

*