Բաղդասարյանը Փաշինյանի ասածներին հումորով է վերաբերվում

Դուք բավական համբերատար եք, ևս մի քանի օր համբերեք. Բաղդասարյան
vahram-baghdasaryan

«Դուք բավական համբերատար եք, ևս մի քանի օր համբերեք». ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով ՀՀԿ վարչապետի թեկնածուի առաջադրելու հարցին: «Եվս մի քանի օր համբերեք՝  իմանալու համար, թե ով է ՀՀԿ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն: Մենք կկայցնենք որոշում և կհայտարարենք մեր թեկնածուի մասին»,- ասաց նա:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ապրիլի 9-17-ը իշխանությունը փողոցում «քցած է լինելու», պետք է միայն գնալ ու վերցնել, ասաց, որ հումորով է վերաբերում նման հայտարարություններին:

«Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցնեն, հիմքեր են պետք: Մեկ շաբաթվա, մեկ ամսվա ընթացքում սահմանադրորեն իշխանությունը նորից կլինի իր տեղում: Աժ նախագահը կղեկավարի որպես երկրի գլուխ, և այստեղ որևէ արտառոց բան չկա: Շատ է եղել, որ նախագահը արձակուրդում կամ երկրից դուրս է եղել: Այդ ընթացքը մարդիկ ցանկանում են օգտագործել, իրենց իրավունքն է, կարող են օգտագործել»,-ասաց նա:

*

*