Արա Բաբլոյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահի հետ

Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով Շվեյցարիայում է
babloyan-handipum

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով Շվեյցարիայում է:

Արա Բաբլոյանը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ: Վերջինս ողջունել է մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները՝ նշելով, որ դրանք լավագույն խթան կարող են հանդիսանալ երկրի հետագա զարգացման ու բարգավաճման համար:

Արա Բաբլոյանն էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից՝ հայ-շվեյցարական հարաբերությունները շարունակելու են զարգանալ նույն ոգով: Մեր երկրի խորհրդարանի ղեկավարը նաեւ նշել է, որ տարբեր իրավիճակներում Շվեյցարիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին եւ որպես ապացույց ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը:

«Մենք խնդիրներ չունենք ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի ժողովրդի հետ, մենք խնդիր ունենք այն ղեկավարների հետ, որոնք չեն կարողանում հասկանալ կամ գնահատել այն արժեքները, որոնք մենք ձեզ հետ կիսում ենք»,- նշել է Արա Բաբլոյանը:

*

*