ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախ

Ստեփանակերտի մուտքի մոտ նրան դիմավորել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
babloyan

Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Արցախ է ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հայաստանի օրենսդիր իշխանության ղեկավարին Ստեփանակերտի մուտքի մոտ դիմավորել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Աշխատանքային առաջին օրը երկու խորհրդարանների ղեկավարներն այցելել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ստեփանակերտի մասնաճյուղ և ծանոթացել կենտրոնում իրականացվող կրթական ծրագրերին:

Վաղը՝ սեպտեմբերի 29-ին նախատեսված են ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումներն ԱՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի և ԱԺ պատգամավորների հետ:

*

*