Արա Բաբլոյան. «Ես չարաճճի երեխաների հետ աշխատելու իմ մեթոդն ունեմ»

Արա Բաբլոյանը նշեց, որ իր համար ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրումն անսպասելի էր:
ara-babloyan

Մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Մինչ այդ լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը նշեց, որ իր համար ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրումն անսպասելի էր: Այդ մասին նա իմացել է մի քանի օր առաջ: Կարծում է Գալուստ Սահակյանին փոխարինել դժվար կլինի:

Հարցին, թե ինչպես է աշխատելու`  «չարաճճի» պատգամավորներին կարգի հրավիրելու համար, պատասխանեց. «Ես մանկաբույժ եմ չարաճճի երեխաների հետ աշխատելու իմ մեթոդն ունեմ»:

*

*