ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

...կրկին կքննարկվեն ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
aj-sharmazanov-arpine-babloyan

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:

Արտահերթ նիստի ընթացքում կրկին կքննարկվեն ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Հոկտեմբերի 23-ին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար:

Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին:

*

*