Արթուր Դավթյան. «Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի»

Խորհրդարանը քննարկում է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազմի պաշտոնում նշանակելու մասին հարցը:
Artur--davtyan

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի  համար գործելու է խաղի մեկ կանոն՝ ՀՀ օրենքը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ աշխատելու և առաջնորդվելու է բացառապես օրենքով:

Նա նաև նշեց, որ Հայաստանում անպատժելի մարդկանց չի ճանաչում:

«Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի, դուք դա կտեսնեք»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուն:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ իր պաշտոնը միշտ բարձրացնում են, Արթուր Դավթյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դուք այդ հարցի համար սխալ հասցեատեր եք ընտրել: Այդ հարցը տվեք նրանց, ովքեր բարձրացրել են»:

Խորհրդարանը քննարկում է Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազմի պաշտոնում նշանակելու մասին հարցը:

*

*