Եթե մի բան շատ ենք ուզում, ստացվում է. Արմեն Ռուստամյանը՝ ԱԺ համաձայնագրի մասին

ԱԺ հինգ խմբակցություններ ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին:
Rustamyan-Armen

ԱԺ հինգ խմբակցություններ ընտրական գործընթացների վերահսկման մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին: Մինչ համաձայնագրի ստորագրումը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով  համաձայնագրի ստորագրման մասին, ասաց, որ եթե մի բան շատ են ցանկանում, կատարվում է: Գրում է yerkir.am-ը։

«Եթե մի բան շատ ենք ուզում, ստացվում է, և մենք այսօր իսկապես արդար ցանկություն ունեինք, որ լեհական կազմակերպության հնարավորություններից ավելին էր: Հաջորդ անգամ ավելի առաջադեմ կազմակերպությունների հետ գործ կունենանք: Ես համարում եմ, որ նախորդ համաձայնագիրն էլ ուժի մեջ է»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այս մի համաձայնագիրը բոլորովին էլ կրկնություն չէ նախորդի, և իրական խոչընդոտները հաղթահարելու այլընտրանք է գտնվել:

«Դա չի նշանակում, որ նախորդ ձևն իր ուժը կորցրել է»,- եզրափակեց Ռուստամյանը:

*

*