«Ազգային Միաբանությունը» միանում է ՀՀԿ-ի և ՀՔԴՄ-ի նախընտրական դաշինքին

Հանձնարարվել է ԱՄԿ տարածքային կազմակերպություններին առաջիկայում սերտորեն համագործակցել դաշինքի անդամ կուսակցությունների հետ:
amk-geghamyan

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը միաձայն որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում միանալ Հայաստանի Հանրապետական և «Հայաստանի Քրսիտոնեադեմոկրատական միություն» կուսակցությունների նախընտրական դաշինքին: Այս մասին որոշումը կայացվել է հուլիսի 14-ին «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության նիստում, որը վարել է ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը:

Ինչպես տեղեկացրին «Ազգային Միաբանություն» կուսակցության լրատվական ծառայությունից, նիստում քննարկվել է ՏԻՄ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ՀՔԴՄ դաշինք կազմելու վերաբերյալ հարցը և հանձնարարվել ԱՄԿ տարածքային կազմակերպություններին առաջիկայում սերտորեն համագործակցել դաշինքի անդամ կուսակցությունների հետ:

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցում հուլիսի 12-ինգումարված նիստում որոշում է ընդունվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելՀայաստանի քրիստոնեադեմոկրատական միության (ՀՔԴՄ) հետ դաշինքով, համամասնականցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանը: Ընտրականօրենսգրքի համաձայն՝ Վանաձորում և Գյումրիում արդեն ոչ թե ուղղակի քաղաքապետի, այլևքաղաքի ավագանու ընտրություններ են լինելու: Ըստ այդմ՝ նվազագույն շեմը հաղթահարածկուսակցությունները կարող են քաղաքի ավագանու կոալիցիա կազմել ու քաղաքապետ նշանակելիրենցից առավելագույն ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցչին: Գյումրու ավագանուընտրությունները նախատեսված են հոկտեմբերի սկզբին:

Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են վերոհիշյալ պարտքերը, որ ես թվարկեցի: Երկրորդ՝ ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ: Երրորդ՝ մի խումբ զբոսաշրջային օպերատորների մոտ առկա են սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացումների դեպքեր, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին: Չորրորդ՝ որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, հաշվառված չեն եղել էկոնոմիկայի նախարարության կողմից, գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ ամրագրված չէ: Նշված պատճառով զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրել է ձևական բնույթ և սոցիալական փաթեթի կարգավորման ոլորտը դարձել է ոչ բավարար չափով թափանցիկ և վերահսկելի: Եվ հինգերորդ՝ սոցիալական փաթեթի գումարները պետական բյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել, վերասհկիչ պալատի աշխատակիցներին տեղեկատվություն չի տրամադրվել՝ բանկերի կողմից հղում անելով բանկային գաղտնիքի մասին դրույթներին»: Իշխան Զաքարյանն ասաց, որ ելնելով վերոգրյալից՝ վերահսիչ պալատը առաջարկում է ոլորտը կարգավորող իրավական ակտերը շրջացնելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացումների դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հագստի բաղադրիչին վերաբերող դրույթները: Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք որոշվել է այս ուսումնասիրությունների ճակատագիրը, ինչին ի պատասխան Իշխան Զաքարյանն ասաց, որ 69 լիցենզավորված կազմակերպություններից 7-ում են ուսումնասիրություններ կատարվել, վերջնական արդյունքները հասկանալու համար պետք է ուսումնասիրություններ կատարվեն բոլոր կազմակերպություններում: Նա վարչապետին խնդրեց, որպեսզի կառավարության վերահսկողական ծառայությունն էլ մասնակցի այս աշխատանքներին, քանի որ այս տարի ֆիզիկապես չեն հասցնի ամենը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարության նախորդ նիստի ընթացքում հայարարել են գործընթացի կասեցման մասին, ինչը բազմաթիվ հարթակներում անհիմն քննարկումների առիթ է դարձել: «Կասեցումը նվիրված էր հենց այս ստուգումների արդյունքին»,- ասաց նա:

*

*