ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը

Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝ 17-ը

ՀՀ ազգային ժողովը հավանություն տվեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին:

Նախագիծը հաստատվեց հունիսի 20-ի նիստում քվեարկությամբ: Կողմ քվեարկեց 94 պատգամավոր, դեմ՝ 17-ը:

Քվեարկությանը նախորդել էին երկու օր տևած քննարկումներն ԱԺ լիագումար նիստերում: Դրանից առաջ բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկումներ էին եղել ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում: 

*

*