ԱԺ–ն արտահերթ նիստ է գումարել. oրակարգում բյուջեի ընդունման հարցն է

Արա Բաբլոյանի որոշմամբ` այսօր գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ:

Կառավարության նախաձեռնությամբ և  Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ` այսօր գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Բացի դրանից, ԱԺ-ն կքննարկի  նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն  Հայաստանի նախագահի նստավայրը կտեղափոխվի Երևանի Մաշտոցի 47 հասցեից Բաղրամյան 26,  իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:

Կքննարկվեն նաև «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և մի շարք այլ համաձայնագրեր:

*

*