Ովքե՞ր են գլխավորում ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակները

Ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ցուցակների առաջին եռյակները։

Այսօր ժամը 18։00-ին ԿԸՀ-ում ավարտվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությւոնների՝ կուսակցությունների ու դաշինքների ընտրական ցուցակների ընդունումը։

Քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց ցուցակները։

  1. «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։ Նրան հաջորդում է Արարատ Միրզոյանը, երրորդ համարը Լենա Նազարյանն է։ «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները:
  2. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորում է Էդմոն Մարուքյանը, նրան հաջորդում են Մանե Թանդիլյանն ու Արման Բաբաջանյանը:
  3. «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակը գլխավորում է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Նրան հաջորդում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը եւ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը։
  4. «Սասնա ծռեր» կուսակցության ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը: Առաջին եռյակում են նաեւ Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը:
  5. Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, որին հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը։
  6. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն է, 3-րդ՝ Արթուր Գրիգորյանը:
  7. «Մենք» դաշինքի ընտրական ցուցակը, որը ձեւավորված է «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից, գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրան հաջորդում են «Ազատ Դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
  8. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է  քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, 2-րդ համարը Մարիամ Մանուկյանն է, 3-րորդ համարը՝ Գևորգ Հովսեփյանը:
  9. «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։  Նրան հաջորդում են Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը։
  10. «Քաղաքացու որոշում» ցուցակի առաջին հորիզոնականում է Սուրեն Սահակյանը, երկրորդ հորիզոնականում է Արտակ Կիրակոսյանը, իսկ երրորդում՝ Ռուզաննա Տոռոզյանը։
  11.  Ընտրություններին կմասնակցի նաեւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը։ Ցանկը կգլխավորի Լուսինե Հարոյանը, նրան կհաջորդեն Սամվել Մելիքյանը, Արամ Մանուկյանը։

*

*