Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը

Մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7, մարտի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 3 հարց:

Քառօրյայի օրակարգում ընդգրկված են «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Օրակարգում ընդգրկված է նաև «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը:

*

*