Ազգային ժողովում ընտրել են հանձնաժողովների փոխնախագահներին

ԱԺ մշտական հանձնաժողովները գումարել են առաջին նիստերը։

Ազգային ժողովում ընտրել են հանձնաժողովների փոխնախագահներին: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը:

Նույն խմբակցությունից Արմեն Փամբուխչյանը դարձել է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, Հերիքնազ Տիգրանյանը՝ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ է  ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Հովհաննես Հովհաննիսյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ոչ իշխանական ուժի ներկայացուցիչ է զբաղեցրել: Խոսքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի մասին է: «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանն էլ նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ էր ընտրվել:

*

*