ԱԺ նիստի օրակարգում չընդգրկվեցին «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած նախագծերը

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը։ Ազգային ժողովը նիստի օրակարգում չընդգրկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում էին տուգանք սահմանել այն պետական, տեղական ինքնակառավարման մարմինների համար, ովքեր կխոչընդոտեն պատգամավորների օրինական գործունեությունը, եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության», «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի եւ «Ծառայության ընթացքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքների նախագծերի մասին փաթեթները:

*

*