Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Նոյեմբերի 14-ի հերթական նիստի օրակարգում առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք օրենքների նախագծեր:

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նոյեմբերի 14-ի հերթական նիստի օրակարգում առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք օրենքների նախագծեր:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին և մի շարք այլ նախագծեր:

Ազգային ժողովում կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Պատգամավորները կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:

Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:

*

*