«Ազգային ժողովն արձակված է իրավունքի ուժով»․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում

Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժով Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:

Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի  թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր:

Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամկետից շուտ:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ազգային ժողովն արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ»:

*

*