Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կընտրեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի պատգամավորները գաղտնի քվեարկությամբ կընտրեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:

ՀՀ կառավարության կողմից, որպես թեկնածու առաջադրվել է Լիլիթ Ալեքսանյանը, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ Հայկուհի Հարությունյանի, իսկ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:

Նոյեմբերի 18-ին պատգամավորները լսել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուներին և հարցեր ուղղել նրանց:

*

*