«Ազատ դեմոկրատներ»-ն ու «Ազատություն»-ը կմասնակցեն միասնական ցուցակով

«Ազատ դեմոկրատների» ցուցակում են նաեւ նախկին ժառանգականներ Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը:
qoqobelyan-bagratyan

 

«Ազատ դեմոկրատներ» եւ «Ազատություն» կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով: Ցուցակը կգլխավորի «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, երկրորդը կլինի «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նաեւ այս ուժերի վարչապետի թեկնածուն է:

Բագրատյանն այսօր Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր է, իսկ Խաչատուր Քոքոբելյանը որեւէ խմբակցությունում ընդգրկված չէ, չնայած 2012-ին պատգամավորական գործունեությունը սկսել է որպես «Ժառանգություն» խմբակցության անդամ: «Ազատ դեմոկրատների» ցուցակում են նաեւ նախկին ժառանգականներ Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը:

*

*