Անահիտ Բախշյան․ «Անբարոյականություն է ընտրակաշառքի միջոցով ձայն հավաքելը»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ շրջել են Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում․․․
azat-deokratner

 

Նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթն անցավ: Այդ գործընթացի եռուն շրջանն է, համերկրացիների հետ մեծ թվով հանդիպումներ են կայանում Երեւանում եւ մարզերում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներն այս անգամ շրջել են Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում՝ հատկապես Չարբախ եւ Աէրացիա թաղամասերում:

Շենգավիթում առաջադրված պատգամավորության թեկնածուներն Անահիտ Բախշյանի գլխավորությամբ զրուցել են քաղաքացիների հետ եւ թռուցիկներ բաժանել: Անահիտ Բախշյանը քաղաքացիներին հորդորել է անպայման մասնակցել ընտրություններին, իսկ մինչ այդ՝ ծանոթանալ բոլոր կուսակցություններին, նրանց ծրագրերին եւ վերջում ճիշտ ընտրություն կատարել: Նրա խոսքով, չնայած ընտրապայքարն արդեն սուր է ու անհավասար, իրենք շարունակելու են պայքարել արդար մեթոդներով:

«Անվտանգ, առանց ստվեր, մրցունակ Հայաստան» կարգախոսով առաջնորդվող կուսակցության ներկայացուցիչները խոստանում են՝ իշխանության գալով վերացնելու են ստվերային տնտեսությունը, կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը բարձրացնելու են, ապահովելու են որակյալ եւ մատչելի կրթություն բոլորի համար: Կուսակցությունը հիմնական շեշտը դնում է երիտասարդության ներուժի վրա, այդ պատճառով իրենց ցուցակի զգալի մասը երիտասարդներն են:

«Ընտրապայքարն իհարկե սուր է: Այն առումով, որ հնարավաորությունների եւ այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են ընտրակաշառքով իրենց ձայները առնել, այդտեղ շատ անհավասար է մեր եւ իրենց հնարավորությունները ու շատ տգեղ է, անբարոյականություն է ընտրակաշառքի միջոցով ձայն հավաքելը: Այն գլխից այդ քաղաքականա ուժը քաղաքացուն զրկում է քաղաքացի լինելուց»ասում է Անահիտ Բախշյանը:

«Մենք ազատ քաղաքացու կողմնակիցն ենք, որպեսզի մեր երկիրը դառնա այնպիսի երկիր, որտեղ լինեն ազատ քաղաքացիներ եւ դա իրագործելի է միայն եւ միմիայն ժողովրդավարության պայմաններում»,- նշում է Թորոս Ալեքսանյանը:

 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*