ԱԺ-ում այսօր Ղարաբաղի հարցով փակ քննարկում է լինելու

Արցախում իրավիճակի հարցով այսօր, ժամը` 18:30-ին Ազգային ժողովում փակ քննարկում է
azgain-joghov

Արցախում իրավիճակի հարցով այսօր, ժամը` 18:30-ին Ազգային ժողովում փակ քննարկում է տեղի ունենալու՝ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի եւ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի մասնակցությամբ։

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նաեւ տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, որոնք երախտագիտություն են հայտնել Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին՝ միասնականության եւ Արցախին աջակցելու համար:

Ի դեպ, Արցախի կառավարությունն արդեն հատուկ շտաբ է ստեղծել, որն ընդունում է օժանդակությունը, իսկ «Արցախբանկ»-ում հատուկ հաշվեհամար է բացվել:

*

*