Մեքենաների ներմուծման համար ԱԱՀ-ն հանվեց, ընդունվեց նաեւ պատգամավորների կարգազանցության մասին նախագիծը

Խորհրդարանում այսօր միաձայն ընդունվեց «Ավելացված արժեքի հարկի» մասին նախագիծը։
aj-etm-avtomeqena-aah

Խորհրդարանում այսօր միաձայն ընդունվեց «Ավելացված արժեքի հարկի» մասին կառավարության եւ պատգամավորների հեղինակած օրենսդրական նախագիծը։

106 պատգամավոր «կողմ» քվեարկեց այն նախագծին, որով առաջարկվում էր «Եվրասիական տնտեսական միության» երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար հանել ԱԱՀ-ն։

Հարկը հանվում է միայն ֆիզիկական անձանց համար եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մեկ տարվա ընթացքում Հայաստան ներկրել մեկ ավտոմեքենա եւ ազատվել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից։

Խորհրդարանում  միաձայն ընդունվեց նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «ԱԺ կանոնակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Այսուհետեւ միմյանց փոխարեն քվեարկած պատգամավորները կհամարվեն կարգազանցներ։

*

*