Ավստրալական առաջին բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Հայաստան

Ավստրալական պատվիրակությունը Հայաստան է այցելելու քաղաքական եւ գործարար հանդիպումների նպատակով
hayastan-avstralia

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ դաշնակցային ղեկավարությամբ առաջին ավստրալական պատվիրակությունը Հայաստան է այցելելու քաղաքական եւ գործարար հանդիպումների նպատակով՝ ակնկալելով Ավստրալիայի ու Հայաստանի միջեւ փոխհարաբերությունների զարգացում։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի եւ Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախաձեռնությամբ Հայաստան այցելող պատվիրակությունը բաղկացած է 3 դաշնային եւ 1 պետական խորհրդարանականներից, ինչպես նաեւ գործարար համայնքի 5 հայ եւ ավստրալացի ղեկավարներ։

Պատվիրակության այցը տեղի կունենա սեպտեմբերի վերջին։

*

*