Արմատներով հայ ավստրալացի պատգամավորն այցելել է Հայաստան

Պատվիրակությունն առաջիկա օրերին հանդիպելու է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ
avstralaci-patgamavor-mnacakanyan

Սեպտեմբերի 20-ից Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Հայաստանում է Ավստրալիայի դաշնային խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Թիմ Վիլսոնի գլխավորած պատվիրակությունը։ Վերջինս արմատներով հայ է։

Պապը, ով կրել է Ադամյան ազգանունը, ապրել է Կալկաթայում։ Ընդունելով նրանց, Հայաստանի արտգործնախարար Զոհարբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ավստրալիայի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ գործընկերության խորացումը։

Երկուստեք ընդգծվել է համագործակցության միջխորհրդարանական ձեւաչափի դերը եւ կարեւորվել առկա ներուժի լիրաժեք օգտագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակությանը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ցուցաբերված հետեւողականության համար։ Պատվիրակությունն առաջիկա օրերին հանդիպելու է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, լինելու է Արցախում։

*

*