Ավինյանի համար անհասկանալի է Սարհատ Պետրոսյանի հրաժարականը

Ավինյանը անհասկանալի է համարել նման հիմքով հրաժարական տալը․․․
tigran-avinyan

Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը խնդիրներ է ունեցել կոմիտեի ներկայիս նախագահի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի հետ, որը Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավարն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Ավինյանը՝ մեկնաբանելով Պետրոսյանի հրաժարականը:

Ավինյանը անհասկանալի է համարել նման հիմքով հրաժարական տալը՝ նկատելով, որ դա նույնն է, թե առողջապահության նախարարը հրաժարական տա մեկ այլ նախարարության քաղաքականության հետ համաձայն չլինելու պատճառով: Սարհատ Պետրոսյանը կոմիտեի աշխատակցիների հետ հրաժեշտի հանդիպմանն ընդգծել է՝ թեեւ մարդիկ կան, որ գուցե ուրախ են իր հրաժարականով, բայց երբեք որեւէ մեկի հանդեպ անձնական վերաբերմունքով դրդված քայլեր չի արել, ու միշտ առաջնորդվել է համակարգն արդյունավետ դարձնելու մղումով:

Ավելի վաղ իր հրաժարականի մասին հայտնելով, Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող հանդուրժել «դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»:

*

*