Ավետիք Հարությունյանն ունեցած փորձը գործի կվերածի

Անդադար բարին գործել ու այդ բարությամբ ողողել շուրջ բոլորը: Ավետիք Հարությունյանն այս համոզմունքով է առաջնորդվում...

Անդադար բարին գործել ու այդ բարությամբ ողողել  շուրջ բոլորը:  Ավետիք Հարությունյանն այս համոզմունքով է առաջնորդվում և վստահեցնում  է, որ յուրաքանչյուր ոք իր ընտանիքի ու պետության համար պետք է բարին գործի, այդժամ հաջողությունն ուղեկից կլինի ամենքին: Իր կյանքի ողջ գործունեությունը ծառայեցրել է հարազատ քաղաքի, երկրի  բարեկեցությանը: Նպատակասլացության շնորհիվ  հասցրել է բավականին հարուստ կենսագրություն կերտել:

«Աշխատել եմ հայկական ատոմային էլեկտրակայանում` 11 տարի, սկսել եմ փականագործից՝ ավարտելով  արտադրամասի վարպետի պաշտոնով: 93-ից անդամագրվել եմ  հայոց բանակին, եղել եմ Ղարաբաղում` 94  թվականից աշխատում  եմ Ռազմական Ոստիկանության համակարգում: 23 տարի եղել եմ հայկական բանակում: Զորացրվել եմ  2016 թվականին՝ ՏԻՄ  ընտրություններին մասնակցելու նպատակով: Այժմ էլ աշխատում եմ Բնապահպանության նախարարությունում՝  որպես նախարարի խորհրդական»,- ասում է ՀՅԴ ԱԺ պատգամավորի թեկնածու Ավետիք Հարությունյանը:

Զինված ուժերում ծառայության անցնելն ինքնանպատակ չէր, եղբոր՝ Արա Հարությունյանի փառավոր ուղին շարունակելու  գործը վերցրեց իր ուսերին: Շարքային հրաձիգից հասնելով գնդապետի կոչման` Ավետիք Հարությունյանն  իր ուժերը ներդնում է  բանակաշինության  գործին:  Հայացք գցելով դեպի անցյալ, հպարտությամբ է ասում, որ չի սխալվել նման որոշում կայացնելիս:

Դժվարությունները հաղթահարելով, մարդկային հարաբերությունների արժեքը գնահատելով՝  իր առջեւ ծառացած խնդիրները կարողանում է հեշտությամբ լուծել: Սահմանից այս կողմ ընկած բնակավայրերը  շենացնելու համար անցյալ տարի մասնակցել է ՏԻՄ  ընտրություններին, առաջադրվելով որպես քաղաքապետի թեկնածու:

«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունն ու խոնարհումը բերել  մեր Մեծամոր քաղաքի ընտրողների այն զանգվածին, որոք ընտրել են ինձ, հավատացել են , վստահել են: Եվ շատ չնչին տարբերությամբ, ընդամենը 150 ձայնի  տարբերությամբ, մեր հաղթանակը չստացվեց: Մի քանի պատճառներով` չէի ասի թերացում, ասեմ նաև , որ մեզ չեն խաբել, կեղտոտ պրոցեսներ օգտագործվել են, սակայն, հիմնական պատճառներից մեկը  մասնակցության խնդիրն էր: Մոտավորապես 500 ընտրող պակաս մասնակցեց, եւ գոյություն ուներ, այսպես կոչված փաստացի գրանցվածներ, որոնք բավականին երակար ժամանակ Մեծամորում գրանցված են, սակայն չեն ապրում ու  դրաց ցուցակն ուներ գործող իշխանությունը»,- նշում է Ավետիք Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

*

*