Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի վերջնաժամկետը վաղն է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է
kyh

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև օգոստոսի 29-ը՝ ժամը 18.00-ն։

 

*

*