ԿԸՀ-ն հաստատել է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը

Ավագանու ընտրություններին լինելու է մեկ քվեաթերթիկ, որտեղ նշված է լինելու յուրաքանչյուր ուժից առաջադրված թեկնածուների առաջին եռյակը։
kyh

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը: Որոշումը կայացվել է մայիսի 4-ի ԿԸՀ-ի նիստի ժամանակ:

Ավագանու ընտրություններին լինելու է մեկ քվեաթերթիկ, որտեղ նշված է լինելու յուրաքանչյուր ուժից առաջադրված թեկնածուների առաջին եռյակը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:

Երևանի  ավագանու  ընտրություններին  մասնակցելու  համար  առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:

*

*