Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է Արփինե Հովհաննիսյանին (տեսանյութ)

«Մենք որևէ բան երբեք չենք պատրաստվել թաքցնել, հիմա էլ չենք պատրաստվում որևէ բան թաքցնել»:
atom-janjuxazyan-arpine-hovhannisyan

Մենք որևէ բան երբեք չենք պատրաստվել թաքցնել, հիմա էլ չենք պատրաստվում որևէ բան թաքցնել: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ խոսելով պետական ծառայողների օպտիմալացման մասին: Նա պատասխանել է երեկ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հրապարակմանը։

«Այդ փաստաթղթի մեջ չկա կոնկրետ թիվ նշված, որ այսքան մարդ պետք է կրճատվի, ընդամենը ձևակերպումը վերաբերում է նրան, որ անգամ եթե խոսքը վերաբերի այսպիսի հնարավոր ելքի, միևնույնն է՝ պետք է համեմատել այդ թիվը և մնացած թիվը, ովքեր կարող են շահել այդ թվի հարաբերական կամ պայմանական ասած՝ տուժելուց, ընդ որում՝ դա փակագծերի մեջ է ներառված, և դա չի կարող վերաբերվել նրանց, ովքեր արդյունք են ստեղծում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այդ փաստաթղթի նպատակն ամենևին կրճատումների վրա կենտրոնացումը չէ. «Ընդհակառակը, դա շատ լավ արտահայտված և նկատելի տեղում դրված էր կառավարության ծրագրում, թե ինչպիսի գործընթաց է նախատեսվում իրականացնել կառավարումը օպտիմալ դարձնելու ուղղությամբ»,-ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*