«Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է»․ Աշոտյան

«Եթե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ջուր է, ապա․․․»
armen-ashotyan

ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսին կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանի երրոոդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն:

Նա մասնավորապես նշել է. «Եթե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ջուր է, ապա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է»: Աշոտյանը նաեւ նշել է, որ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործը կապում են արտաքին ու ներքին քաղաքական զարգացումների հետ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով 2013 թվականի հունվարի 25-ից մինչեւ նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը։

 

*

*