Աշոտյանի կարծիքով` ՀՀԿ-ն այս ընտրություններում հավակնում է տասնյակ հազարավոր ձայների

«Մեզ հաջողվեց դառնալ ընտրապայքարի գլխավոր երկու ուժերից մեկը»:
ashotyan

Հանրապետական կուսակցության թեկնածուի կարծիքով` ՀՀԿ-ին հաջողվել է դառնալ այս ընտրապայքարի երկու գլխավոր ուժերից մեկը: ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին հավակնում է առնվազն տասնյակ հազարավոր ձայների:

Կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս ընտրապայքարը ՀՀԿ-ն անց է կացնում ամբողջությամբ համապատասխան այն ռազմավարական ծրագրի, որ ունեինք մինչ ընտրարշավի մեկնարկը: Մեզ հաջողվեց դառնալ ընտրապայքարի գլխավոր երկու ուժերից մեկը: Անկախ այն խոչընդոտներից, որոնց բախվում է ՀՀԿ-ն, կարողանում ենք մեր ասելիքը տեղ հասցնել: Մեզ հաջողվել է բացել հազարավոր մարդկանց աչքերը, կիսել մեր մտահոգությունները, տեղ հասցնել մեր քաղաքական ուղերձները: Մենք հավակնում ենք առնվազն տասնյակ հազարավոր ձայների»,-ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով` Հանրապետական կուսակցությունը այս ընտրապայքարում բազմաթիվ նախընտրական միջոցառումներ է իրականացրել, օգտագործում է բոլոր քարոզչական գործիքները` իրենց ուղերձները տեղ հասցնելու համար: Սակայն Աշոտյանը կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունը:

*

*