Աշոտյանը գերմանացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել գերմանական Rheinmetall-ի եւ Ադրբեջանի ՊՆ-ի միջեւ կնքված հուշագրի վրա

Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի...
ashotyan-germanaci-patgamavor33 (1)

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերին:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացման հարցերին,  Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ գերմանական Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ կնքված հուշագրին ու հորդորել գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական ճակատում միասնական են՝ որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը:

 

*

*