Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
ashot-hovakimyan

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին համատեղության կարգով Չեռնոգորիայում ՀՀ դեսպան նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

*

*